Թուրքիայի ԱԳ փոխնախարար Բուրակ Ակչապարը ՄԱԿ-ի ԱԽ նիստի իր ելույթում Ադրբեջանի հարձակումը որակեց հակաահաբեկչական գործողություններ, որոնք ավարտվել են, և սկսվել են բանակցությունները։
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո երեք տարի է, ինչ Թուրքիան բոլոր հարթակներում բազմիցս ընդգծել է, որ վերջապես պատմական հնարավորություն է առաջ եկել Հարավային Կովկասում համապարփակ և տևական խաղաղության հասնելու համար:
Մենք բոլոր կողմերին, երրորդ կողմերին, միջազգային դերակատարներին կոչ ենք արել օգտագործել այս հնարավորությունը և տևական լուծում գտնել տարածաշրջանում շարունակվող հակամարտությանը։
Դրա համար հենց սկզբից լիարժեք սատարել ենք և կշարունակենք սատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, նաև կարգավորման գործընթաց ենք նախաձեռնել Հայաստանի՝ մեր հարևան երկրի հետ։ Մենք ողջունել և աջակցել ենք բոլոր այն ջանքերը, որոնք միտված են եղել մեր երկու հարևանների միջև խաղաղության հաստատմանը, մանավորապես՝ խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հիմնված իքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքների վրա, այդ պայմանագրի ստորագրումը շատ կարևոր է այդ գործընթացի հաոջղության համար։
Սակայն վերջին երեք տարիներին ականատես ենք եղել, որ հայկական կողմը հակված չէ լիարժեք կատարել արաբաղյան երկրորդ պատերազմի ռազմական գործողություններին վերջ դրած եռակողմ հայտարարությունը։ Բացի դրանից Խանքենդիում (Ստեփանակերտում-խմբ.) անօրինական կառույցը (նկատի ունի Արցախի Հանրապետության օրինական ընտրված իշխանություններին,- խմբ․), շարունակել է գործել, անջատողական գործունեություն ծավալել, անօրինական ռազմական խմբավորումները Ղարաբաղում շարունակել են զինված հարձակումները, տարածաշրջանում տեղակայված է մնացել ծանր և այլ ռազմական տեխնիկա, ականների արյունահեղ պատերազմ է մղվել Ադրբեջանի քաղաքացիների դեմ։ Փաստերը, տվյալները, որոնք Ադրբեջանն այսօր ներկայացրեց, ինքին խոսուն են։
Մյուս կողմից, Ադրբեջանը շարունակական քայլերը այդ հարցերը Հայաստանի, այդ թվում՝ նաև Ղաղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ երկխոսությամբ լուծելու ուղղությամբ, համագործակցող վերաբերմունքի չեն արժանացել մյուս կողմից:
Ադրբեջանի մարդասիարական նախաձեռնությունները, շրջանի հայ բնակիչների վերաինտեգրման ջանքերը, այդ թվում Աղդամ-Խաքենդի (Ստեփանակերտ-խմբ.) ճանապարհի բացումը նույնպես շարունակաբար մերժվել են։
Ավելին՝ վերջին երեք տարիներին հայկական կողմը շարունակել է կեղծ տեղեկություններ տարածել տարածաշրջանի վիճակի մասին՝ հնչեցնելով հիմնազուրկ մեղադրանքներ, ներկայացնելով այսպես կոչված փորձագետենրի զեկույցներ՝ հիմնված կեղծված տվյալների վրա, չարաշահել միջազգային հերթակները կեղծ օրակարգի համար։ Այսպես չի կարելի գնալ խաղաղության և հաշտեցման»։
Թուրքիայի ԱԳ փոխնախարարն արդարացրեց Արդբեջանին՝ նշելով, թե, իբր, «բոլոր այդ գործողություններից երեք տարի տառապելուց հետո Ադրբեջանին այլ տարբերակ չէր մնացել։
«Ադրբեջանին այլ տարբերակ չէր մնում, քան իր կողմից անհրաժեշտ համարվող քայլեր ձեռնարկել՝ իր իսկ անվտանգության և կայունության համար, և նա սեպտեմբերի 19-ին նախաձեռնեց հակաահաբեկչական գործողություն՝ ընդդեմ Ղարաբաղում գտնվող անօրինական ռազմական խմբավորումների դեմ։ Իհարկե, դա ոչ միայն Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն էր, այլև պարտավորությունն էր՝ հանուն իր քաղաքացիների անվտանգության։ Հատկապես ցանկանում եմ ձեզ հիշեցնել, որ այդ հակաահաբեկչական գործողության մեկնարկից մի քանի ժամ առաջ Ադրբեջանը 7 քաղաքացի կորցրեց այդ անջատողական անօրինական խմբավորումների տեղադրած ականների երկու պայթյունների հետևանքով, ինչը կտրուկ սադրանք էր»։
Նշենք՝ Արցախի ՊԲ-ն մեկ անգամ չէ, որ հերքել է Ադրբեջանի իշխանությունների մեղադրանքները, որոնք ԱԽ նիստի ընթացքում կրկնեց Թուրքիայի ԱԳ փոխնախարարը։
«Հակաահաբեկչական գործողությունը շատ արագ ավարտվեց սեպտեմբերի 20-ին. Իր տարածքում անօրինական ռազմական խմբավորումները զինաթափվելու և ցրելու, ինչպես նաև անօրինական կառույցը (նկատի ունի Արցախի Հանրապետության ԱԺ-ն) ցրելու Ադրբեջանի օրինական պահանջները վերջապես ընդունվեցին»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը՝ 10 ամիս Արցախի լիակատար շրջափակումից հետո արդեն երկրորդն օրն է՝ ցեղասպանական գործողություններ է իրականացնում Արցախի խաղաղ բնակչության դեմ՝ անվանելով դրանք հակաահաբեկչական գործողություններ։ Իսկ Արցախի ՊԲ-ն, որին Թուրքիայի ներկայացուցիչն անվանում է անօրինական ռազմական խմբավորում, պաշտպանում է ԼՂ խաղաղ բնակիչներին Ադրբեջանի ցեղասպանական գործողություններից։
«Թուրքիան ողջունում է այսօր՝ սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած հանդիպումը Ադրբեջանի և Ղաղաբաղի հայերի ներկայացուցիչների միջև. մենք հույս ունենք, որ այդ շփումները կշարունակվեն, արգասաբեր կլինեն՝ լուծելու համար տասնամյակների խնդիրները։
Ակնկալում ենք, որ Հայաստանը կկատարի իր խոստումները, հատկապես՝ կբացի Զանգեզուրի միջանցքը։ ԻՆչպես բոլորն են ընդունում, Ղարաղն Ադրբեջաի տարածք է, սրանից բացի որևէ այլ կարգավիճակ պարտադրել երբևէ ընդունելի չի լինի։ Մեր հիմնական նպատակը պիտի լինի, որը բոլորը, այդ թվում՝ հայերը, ապրեն խաղաղ, կողք կողքի ադրբեջանական հողերում»։
comment.count (0)