Խիստ դատապարտելի է Ռուսաստանի դիրքորոշումը, որի միակ նպատակը խաղաղության առաքելության առկայության մենաշնորհն է Արցախում․ Մանե Թանդիլյան
14:01 - 22 սեպտեմբերի, 2023

Խիստ դատապարտելի է Ռուսաստանի դիրքորոշումը, որի միակ նպատակը խաղաղության առաքելության առկայության մենաշնորհն է Արցախում․ Մանե Թանդիլյան

ՄԱԿ ԱԽ նիստում մի շարք երկրներ հերթական անգամ ցուցաբերեցին հայանպաստ դիրքորոշում, սակայն ինչպես միշտ, դրանք շարունակում են մնալ հայտարարությունների մակարդակի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
 
«Միևնույն ժամանակ, խիստ դատապարտելի է Ռուսաստանի դիրքորոշումը, ում միակ նպատակը խաղաղության առաքելության առկայության մենաշնորհն է Արցախում։
 
Սակայն ամենացավալին այն է, որ Ադրբեջանի ներկայացուցիչը մեջբերում է Նիկոլ Փաշինյանին։
Սա առաջին անգամ չէ, երբ Նիկոլ Փաշինյանի անհասկանալի կամ գուցե միտումնավոր խոսքերը դառնում են Հայաստանի և Արցախի դեմ քարոզչական և դիվանագիտական զենք։
 
Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական խայտառակ քաղաքականությունը մեզ ամեն օր ավելի ծանր վիճակում է դնում, որը հետագայում շտկելու համար մեծ ջանքեր է պահանջելու։
 
Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հեռանալն այլընտրանք չունի, սակայն կա ավելի կարևոր և ավելի բարդ, գրեթե անհնար մի բան. մինչև դա Նիկոլ Փաշինյանը պետք է լռի», - նշել է Թանդիլյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել