Հայաստանում Ամերիկյան համալսարանի դիմացից 8 անձ է բերման ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։
Այս մասին Infocom-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Հարցին, թե ակցիա՞ էին իրականացնում քաղաքացիները, նա ասաց, որ չգիտի։
Ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են կարմիր բերետավորները բերման ենթարկում քաղաքացիներին Ամերիկյան համալսարանի դիմացից։
comment.count (0)