Պուտինն ու Ռայիսին քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակն եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման խնդիրները
16:29 - 26 սեպտեմբերի, 2023

Պուտինն ու Ռայիսին քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակն եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման խնդիրները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի իր գործընկեր Էբրահիմ Ռաիսիի հետ հեռախոսզրույցի ընթացքում քննարկել է Թեհրանի լիիրավ անդամակցումը ԲՐԻԿՍ-ին, այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Էբրահիմ Ռաիսին երախտագիտություն է հայտնել ԲՐԻԿՍ-ին Իրանի անդամակցության հայտի հարցում աջակցության համար։ Քննարկվել են քայլեր՝ այդ միության լիարժեք գործունեությանը Իրանի սահուն կապն ապահովելու վերաբերյալ ՝ հաշվի առնելով 2024թ․-ին նրանում Ռուսաստանի նախագահությունը»։

Պուտինն էլ Ռաիսիին պատմել է Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեության մասին․ «Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման խնդիրների շուրջ։ Պուտինը տեղեկացրել է ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության վերաբերյալ՝ այդ թվում խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության պաշտպանության մասին»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ Ռուսաստանի եւ Իրանի նախագահները «շեշտել են բոլոր հարցերի՝ բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու կարեւորությունը»։

Պուտինն ու Ռաիսին աջակցություն են հայտնել 3+3 ձեւաչափի աշխատանքների ակտիվացումը։ «Երկուստեք շահագրգռվածություն է հայտնվել տարածաշրջանային խորհրդատվական 3+3 ձեւաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Իրան, Թուրքիա) աշխատանքների ակտիվացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Հեռախոսազրույցը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել