Երևանից մեկնել եմ Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որը լի է Լեռնային Ղարաբաղից հեռացող մարդկանցով։ Այս մասին իր x-ի էջում գրել է USAID-ի ղեկավար Սամանտա Փաուերը։
Նա նշել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում 28 000 մարդ փախել է Հայաստան։ Ժամանում են ուժասպառ, քաղցած և տրավմատիկ ընտանիքներ՝ իրենց հետ բերելով ունեցվածքի քիչ մասը։
«Կոռնիձորում նստեցի մի տեղահանված կնոջ կողքին և լսեցի անհանգստացնող պատմություններ ԼՂ-ից փախչելու մասին։ Մի կին ասաց․ «Մենք ամեն բան ունեինք։ Դպրոց մեր երեխաների համար, մեր ընտանիքի կառուցած տունը, լավ աշխատանք։ Հիմա մենք ամեն բան պետք է կառուցենք զրոյից, և մենք սկսում ենք ոչնչից»,- գրել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։
Մեկ այլ թվիթում Փաուերը մեծ շնորհակալություն է հայտնել մարդասիրական գործունեությամբ զբաղվող գործընկերներին, որոնք փորձում են կյանք փրկող աջակություն հասցնել ԼՂ-ից փախչող կամ այնտեղ մնացող մարդկանց․ «Հայտարարվել է 11,5 միլիոն նոր աջակցության մասին, բայց Ադրբեջանը պետք է թույլ տա այս կազմակերպությունների անհապաղ, անարգել հասանելիությունը»։
comment.count (0)