Տեղեկություն չունեմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին, բայց եթե նա ունի ՌԴ քաղաքացիություն, ապա Ռուսաստանը կպաշտպանի նրա իրավունքները․ Պեսկով
15:13 - 27 սեպտեմբերի, 2023

Տեղեկություն չունեմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին, բայց եթե նա ունի ՌԴ քաղաքացիություն, ապա Ռուսաստանը կպաշտպանի նրա իրավունքները․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին լուրերը, ասել է, որ ինքը նման տեղեկություն չունի և միաժամանակ նշել, որ եթե Վարդանյանը ունի ՌԴ քաղաքացիություն, ապա Ռուսաստանը կպաշտպանի նրա իրավունքները։ 

«Ես նման տեղեկություն չունեմ այդ պատճառով ոչինչ ասել չեմ կարող։ Ինձ հայտնի չէ նրա [Վարդանյանի] ձերբակալության մասին, ես չգիտեմ, թե ում կողմից է նա ձերբակալվել, ձերբակալվե՞լ է արդյոք․ թե՞ ոչ, ունի՞ նա ՌԴ քաղաքացիություն»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ եթե Վարդանյանը ունի ՌԴ քաղաքացիություն, ապա Ռուսաստանը կպաշտպանի նրա իրավունքները։

Նշենք, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից 2022-ին Արցախ տեղափոխվելուց առաջ։

Հիշեցենք, որ, ըստ Վարդանյանի կնոջ, վերջինս ձերբակալվել է սահմանին, երբ փորձել է Արցախից գալ Հայաստան։  Ըստ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության՝ Ռուբեն Վարդանյանը տարվել է Բաքու։ Նրան հանձնել են պետական համապատասխան մարմիններին՝ համապատասխան որոշում կայացնելու համար։

Նորությունները հակիրճ և օպերատիվ ստանալու համար հետևեք մեր ալիքներին՝
WhatsApp-ում և Telegram-ում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել