Ալիև․ «Զանգելանը դարձյալ կդառնա շատ կարևոր տրանսպորտային հանգույց»
15:54 - 29 սեպտեմբերի, 2023

Ալիև․ «Զանգելանը դարձյալ կդառնա շատ կարևոր տրանսպորտային հանգույց»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հորադիս-Զանգելան երկաթուղին ներկայումս շինարարության փուլում է, և «տրանսպորտային միջանցքի այս կարևոր հատվածը շուտով պատրաստ կլինի»։

Այս մասին նա ասել է Զանգելանում տեղի ունեցող «Կայուն քաղաքները՝ որպես տնտեսական զարգացման և անհավասարությունների դեմ պայքարող շարժիչ ուժեր» խորագրով կոնֆերանսի բացման խոսքի ժամանակ։

«Սա այն նախագիծն է, որ միացնելու է Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Իսկ այնտեղից երկաթուղին անցնելու է Իրանով և Թուրքիայով ու ի վերջո, հասնելու է Եվրոպա։ Շուտով մենք այս նախագիծը կյանքի կկոչենք։ Զանգելանը դարձյալ կդառնա շատ կարևոր տրանսպորտային հանգույց»,- հայտարարել է Ալիևը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել