Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Հիմնական ուշադրությունը դարձվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում կտրուկ սրված իրավիճակին։ Կողմերը խոր մտահոգություն են հայտնել բռնության շարունակվող սրման և խաղաղ բնակչության շրջանում զոհերի աղետալի աճի կապակցությամբ։
Ուշադրություն է դարձվել երկու կողմերից էլ կրակի դադարեցման անհրաժեշտության և բանակցային պրոցեսը վերականգնելու վրա: Կողմերը դրան ակտիվորեն նպաստելու փոխադարձ պատրաստակամություն են հայտնել։
Ընդգծվել է, որ մերձավորարևելյան ճգնաժամի երկարաժամկետ խաղաղ կարգավորումը հնարավոր է բացառապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատված «երկու պետության» բանաձևի հիման վրա, որը նախատեսում է Պաղեստինի անկախ պետության ստեղծում 1967թ. սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով:
Անդրադարձ է կատարվել նաև տարբեր ոլորտներում ռուս-թուրքական համագործակցության հարցերի։
comment.count (0)