Չենք կարծում, թե ՌԴ-ին ու Իրանը հուսալի գործընկերներ են․ ԱՄՆ Պետդեպը՝ «3+3» ձևաչափով հանդիպման մասին
09:39 - 24 հոկտեմբերի, 2023

Չենք կարծում, թե ՌԴ-ին ու Իրանը հուսալի գործընկերներ են․ ԱՄՆ Պետդեպը՝ «3+3» ձևաչափով հանդիպման մասին

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը անդրադարձել է «3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպմանը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն, հարգելով դրանում Հայաստան-Ադրբեջան հարցը, ողջունում է ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը նպաստում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասի ժողովրդի համար․ «Անկախ նրանից, թե որտեղ տեղի կունենան այդ բանակցությունները, կամ ով կհյուրընկալի դրանք»։

«Դրանով հանդերձ, մենք հասկանում ենք, թե ինչ փխրուն աշխարհագրական դիրք ունի Հարավային Կովկասը ՌԴ-ի ու Իրանի նկատմամբ, բայց մենք չենք կարծում, որ այս երկրները հուսալի գործընկերներ են , մեղմ ասած»,- հայտարարել է Միլլերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել