Օգոստոսին միկրոբիզնեսում շուրջ 2000 աշխատատեղ կորել է. ՊԵԿ-ը վարչարարություն է սկսել
 |1lurer.am|
13:20 - 31 հոկտեմբերի, 2023

Օգոստոսին միկրոբիզնեսում շուրջ 2000 աշխատատեղ կորել է. ՊԵԿ-ը վարչարարություն է սկսել |1lurer.am|

1lurer.am: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ կանոնների փոփոխությունից հետո՝ օգոստոսին, միկրոձեռնարկատիրության դաշտում գործող բիզնեսներում շուրջ 2000 աշխատատեղ կորել է: Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի դիտարկմանը, որը վերաբերում է միկրոբիզնեսի դաշտում նկատվող բացասական երևույթներին:

Ռուստամ Բադասյանը նախ տեղեկացրեց, որ չեն վերացել պատգամավորի մատնանշած չարաշահումների դեպքերը, ապա հավելեց, որ քանի դեռ կան հարկման հատուկ համակարգեր, միշտ ունենալու ենք չարաշահման դեպքեր:

«Բայց ֆինանսների նախարարության օրենսդրական փոփոխության արդյունքում հուլիսի 1-ից միկրոյի դաշտում արդեն պետք է եկամտային հարկի դրույքաչափն ընդհանուր լիներ: Եվ հուլիս ամսվա արդյունքներով օգոստոսին նկատեցինք, որ միկրոյում շուրջ 2000 աշխատատեղ կորել է: Այսինքն՝ ոչ թե 2000 աշխատող սկսել են ընդհանուր դրույքաչափով գործել և հարկերը վճարել, այլ ուղղակի աշխատանքից ազատել են, կամ ցույց են տալիս, որ ազատել են: Իհարկե, անմիջապես սկսել ենք վարչարարություն այդ 2000 աշխատատեղը հայտնաբերելու համար»,- ասաց Բադասյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել