44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, ազատ կարձակվի։
Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ, այսօր որոշեց վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ փոխարինելով այն տնային կալանքով եւ գրավով։
Այս մասին «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանը` հավելելով, որ դատարանի որոշմամբ գրավի չափ է ընտրվել 2 միլիոն ՀՀ դրամը։
Հիշեցնենք՝ Գարիկ Գալեյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվկանի հունիսի 30-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Վ. Սարգսյան փողոցում՝ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց, խմբի կազմում կատարել է խուլիգանություն եւ առանց իրացնելու նպատակի՝ անձնական օգտագործման նպատակով, ապօրինի ձեռք է բերել ևա պահել զգալի չափ հանդիսացող՝ ընդհանուր 3 գրամ Մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Քրեական գործը դատարան է ուղարկվել հոկտեմբերի 20-ին, այսօր նշանակված էին գործով նախնական դատալսումները։
comment.count (0)