ՄԱԿ-ը չի մասնակցի Գազայում չհամաձայնեցված անվտանգության գոտիների ստեղծմանը |armenpress.am|
19:27 - 16 նոյեմբերի, 2023

ՄԱԿ-ը չի մասնակցի Գազայում չհամաձայնեցված անվտանգության գոտիների ստեղծմանը |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունները չեն մասնակցի Գազայի հատվածում «անվտանգ գոտիների» ստեղծմանը, քանի դեռ դրանք համաձայնեցված չեն հակամարտող բոլոր կողմերի միջև և ապահովված չէ մարդասիրական աշխատողների համար անվտանգ միջավայր։

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է վերոհիշյալ գործակալությունների ղեկավարների հայտարարության մեջ:

«Ներկա պայմաններում Գազայի հատվածում միակողմանի «անվտանգ գոտիներ» ստեղծելու առաջարկները կարող են վնաս պատճառել խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ հանգեցնել զանգվածային զոհերի, և պետք է մերժվեն»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարությունը ստորագրել են Միգրացիայի միջազգային կազմակերպության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԱՀԿ-ի և այլ մասնագիտացված կազմակերպությունների ղեկավարները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել