azatutyun.am: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շիդտի հետ Սկոպյեում կայացած հանդիպմանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Արցախի հայաթափման մեղքը գցել է Հայաստանի վրա։
Նա ասել է, որը հակառակ կողմը տեղեկացված էր «հակաահաբեկչական միջոցառումների» մասին, որն Ադրբեջանը 24 ժամվա ընթացքում իրականացրեց անցած սեպտեմբերին՝ «Ադրբեջանի տարածքից Հայաստանի զինված ուժերը դուրս չբերելու ֆոնին, չնայած Հայաստանի ստանձնած պարտավորությանը»։
Բայրամովը պնդել է, որ Ղարաբաղում խաղաղ բնակչության դեմ բռնություններ չեն եղել, իսկ հայերի հեռանալու պատասխանատվությունը կրում է Հայաստանը և անջատական ռեժիմը։
Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո ավելի քան 100 հազար բնակիչներ լքեցին Արցախը։
comment.count (0)