tert.am: «3+3» ձևաչափի դռները (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) նախկինի պես բաց են Վրաստանի համար, եթե Վրաստանը պատրաստ լինի մասնակցել, ձևաչափի անդամները կաջակցեն դրան:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մեր վրացի հարևանների համար դռները միշտ բաց են «3+3»ձևաչափով։ Եվ եթե նրանք իրենց պատրաստ զգան մասնակցելու այդ ձևաչափին, մնացած հինգ երկրները, ընդհանուր առմամբ, վստահ եմ, կողջունեն դա», - ասել է նա։
Տարածաշրջանային խնդիրների լուծման գործում արտատարածաշրջանային ներկայացուցիչներին ներգրավելու բոլոր փորձերը, որպես կանոն, ավարտվում են լավագույն դեպքում ոչնչով, իսկ վատագույն դեպքում ՝ գլոբալ հարթություն ունեցող լուրջ աղետով», - եզրափակել է Գալուզինը։
Ավելի վաղ Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել էր, որ հանրապետությունը չի ծրագրում մասնակցել «3+3» բանակցային ձևաչափին Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով:
comment.count (0)