tert.am: ԱԺ բակում լրագրողները հարց են ուղղել Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին այն մասին, թե վերջին օրերին երկու զինծառայողի մահվան դեպքից հետո արդյոք պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չպետք է հրաժարական ներկայացնի։
Քոչարյանը պատասխանել է, որ՝ ոչ։
«Նախաքննության ավարտից հետ պարզ կդառնա ովքեր են տեղի ունեցածի պատասխանատուները, նախ պետք է հասկանալ ինչու է եղել ինքնասպանություն, եթե դա ինքնասպանություն է, և ինչու է տեղի ունեցել սպանություն, եթե դա սպանություն է։
Դա պետք է քննվի և քննելուց հետո նոր պարզ կդառնա մեղավորների շրջանակը, դուք միանգամից սենսացիոն պաշտոնանկություններ եք ուզում»,- ասաց Քոչարյանը։
Հիշեցնենք, որ ՊՆ-ն երեկ երկու զինծառայողների մահվան մասին է հաղորդել։ Ըստ ՊՆ հաղորդագրության՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով, իսկ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:
comment.count (0)