Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Իլ-76-ի կործանման հարցով հրատապ նիստ հրավիրելու
 |armenpress.am|
21:34 - 24 հունվարի, 2024

Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Իլ-76-ի կործանման հարցով հրատապ նիստ հրավիրելու |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի Դաշնությունը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հրատապ նիստ հրավիրելու  Բելգորոդի շրջանում ԻԼ-76 ինքնաթիռի կործանման հարցով։ Ինչպես տեղեկացնում է «Lenta.ru»-ն, այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը հույս ունի, որ Ֆրանսիայի նախագահությունը չի հետեւի Բրիտանիայի օրինակին, երբ վերջինս իր նախագահության ժամանակ 2022 թվականի ապրիլին մերժել էր ռուսական կողմի մեկ այլ առաջարկ, եւ հրատապ նիստ կհրավիրի։ Լավրովը նաև ընդգծել է, որ Ուկրաինան Ռուսաստանի կողմից հրավիրված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում կարող է պատմել, թե ինչպես է տեղի ունեցել ԻԼ-76-ի կործանումը։

Առավոտյան Բելգորոդի շրջանում կործանվել է ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռը, որում եղել են 65 ուկրաինացի զինվորականներ, ինչպես նաև անձնակազմի վեց անդամներ և երեք ուղեկցող անձինք։ Զինվորականները տեղափոխվում էին փոխանակման նպատակով։ Տարածաշրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ բոլոր ուղեւորները մահացել են։ Ռուսական կողմն ինքնաթիռի կործանման համար մեղադրում է Ուկրաինայի զինված ուժերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել