«Դուք հակասահմանադրական գործողություն եք անում, գերազանցել եք ձեր լիազորությունները, ԱԺ մեծամասնությունը պետք է կառավարությունը փոխի»․ Արմեն Ռուստամյան
 |aravot.am|
16:59 - 15 մարտի, 2024

«Դուք հակասահմանադրական գործողություն եք անում, գերազանցել եք ձեր լիազորությունները, ԱԺ մեծամասնությունը պետք է կառավարությունը փոխի»․ Արմեն Ռուստամյան |aravot.am|

aravot.am: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հարցրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ որքանո՞վ է կառավարության գործունեությունը համապատասխանում Ազգային ժողովի կողմից հաստատված ծրագրին։

«Ազգային ժողովը հաստատել է մի ծրագիր, որտեղ գրված է մի բան, իսկ դու անում եք բոլորովին այլ բան կամ դրա ճիշտ հակառակը։ Դա ինչպե՞ս կմեկնաբանեք։ Մասնավորապես, ծրագրում գրված է հետեւյալը՝ ՀԱՊԿ-ը, դիտարկելով որպես ՀՀ անվտանգային համակարգի կարեւոր օղակ, կառավարությունը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներում։ Ձեր կատարողականում նշվում է՝ նվազագույնի է հասցվել, գործնականում սառեցվել է ՀՀ ակտիվությունը ՀԱՊԿ-ում։ Սա հակառակն է նրա, ինչ գրված է ծրագրում, ի՞նչ իրավունքով եք դուք դա արել»,- հարցրեց Ռուստամյանը։

Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Ես չեմ բացառում, որ ցանկացած ստանդարտ իրավիճակում անգամ, ցանկացած ստանդարտ տարում ոչ ամբողջությամբ կատարողականը համահունչ կլինի ծրագրին։ Կլինեն բաներ, որոնք հանգամանքների բերումով այլեւս անհնար կլինի իրականացնել կամ անկախ քո ջանքերից՝ անհնար կլինի հասնել նպատակին։ Սա ցանկացած ստանդարտ երկրի համար է անգամ աքսիոմատիկ, մեր դեպքում՝ առավել եւս։ Իհարկե, չնայած մեր ջանքերին, ի հեճուկս մեր ջանքերի, տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք առանձին բաներ կատարելը դարձրել են անհնար։ Մասնավորապես, ՀԱՊԿ մասին եք հարցնում, ես էլ ձեր հարցին հարցով պատասխանեմ՝ այո, հանգամանքների բերումով ՀԱՊԿ-ում մեր մասնակցությունը չենք արել այնպես, ինչպես դա Ազգային ժողովում ներկայացրել ենք 2021 թվականին։ Ինչո՞ւ, արդեն ասացի՝ ՀՀ վրա տեղի է ունեցել հարձակում, մեր սահմանները խախտվել են, եւ այն անվտանգային կազմակերպությունը, որի հետ պայմանավորվել ենք, որ այդպիսի դեպքերում պետք է ասենք, որ այդպիսի փաստ տեղի է ունեցել եւ անենք գործողություններ, եթե հնարավոր չէ հարցը լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, ապա ռազմական փոխօգնության հասնել իրար, ահա այս կազմակերպությունը, երբ մեզ վրա է տեղի ունեցել հարձակում, մեր սահմանները խախտվել են, մենք այդ պարտավորություններն ունեցող գործընկերների կողմից իրենց պարտավորություններին համահունչ արձագանք չենք ստացել։

Անգամ հրապարակային փաստի ընդունումը, որ, այո, ՀՀ ինքնիշխան տարածքը եւ սահմանները ոտնահարվել են, անգամ այս փաստի ընդունումը տեղի չի ունեցել։ Այս պայմաններում ցանկացած ողջամիտ արձագանք կլինի՝ ապահովել, այնուամենայնիվ, այդ փոխըմբռնումն այդ գործընկերների շրջանակում, իսկ եթե դա հնարավոր չէ, առնվազն չտեսնել այդ գործընկերներին այնպիսին, ինչպիսին գրված է թղթի վրա։ Հակառակ դեպքում դա կլինի ինքնախաբեություն»։

Արարատ Միրզոյանը հարցրեց Արմեն Ռուստամյանին․ «Պարոն Ռուստամյան, կներեք, հիմա դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի՞, որը չի ընդունում, որ Հայաստանի սահմանները ոտնահարվել են, թե՞ Հայաստանի, որը մեղմ ձեւակերպմամբ չունի բավարարվածության զգացում, որ ՀԱՊԿ-ն այդ փաստը չի ճանաչել»։ Արմեն Ռուստամյանը պատասխանեց․ «Ես Ազգային ժողովի կողմից եմ։ Ազգային ժողով ենք եկել, դուք էլ եկել եք Ազգային ժողով՝ ձեր կատարողականով։ Ես Ազգային ժողովի կողմից եմ հարցերը տալիս»։

Արարատ Միրզոյանը հարցրեց Արմեն Ռուստամյանին․ «Պարոն Ռուստամյան, կներեք, հիմա դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի՞, որը չի ընդունում, որ Հայաստանի սահմանները ոտնահարվել են, թե՞ Հայաստանի, որը մեղմ ձեւակերպմամբ չունի բավարարվածության զգացում, որ ՀԱՊԿ-ն այդ փաստը չի ճանաչել»։ Արմեն Ռուստամյանը պատասխանեց․ «Ես Ազգային ժողովի կողմից եմ։ Ազգային ժողով ենք եկել, դուք էլ եկել եք Ազգային ժողով՝ ձեր կատարողականով։ Ես Ազգային ժողովի կողմից եմ հարցերը տալիս»։

Ըստ Ռուստամյանի՝ խորհրդարանական երկրում, երբ կառավարության ծրագիր է ընդունվում, կառավարությունը պարտավոր է այդ ծրագիրը կատարել։

«Հիմա դուք պատճառաբանություններ եք բերում, այս ծրագրով նշանակում էր այդ հարցերը լուծել ՀԱՊԿ-ում ակտիվությամբ, ոչ թե պասիվությամբ։ Իսկ եթե դուք կարծում եք, որ անհնար է, ստեղծվել է ֆորսմաժորային իրավիճակ, ձեւը մեկն է՝ մեծամասնություն կա Ազգային ժողովում, թող կառավարությունը փոխի, գա նոր ծրագրով, ասի՝ ստեղծվել է նոր իրավիճակ, մենք ՀԱՊԿ-ից դուրս պետք է գանք։ Ես պետության մտածելակերպ ունեցող անձանց կողմից եմ, ոչ թե ինքնագլուխ մի կառավարություն ենք ստեղծում, որն ապօրինի գործում է։ Հիմա դուք հակասահմանադրական գործողություն եք անում, եկել եք բացատրում եք, թե ինչու եք հակասահմանադրական գործողություն կատարել։ Դուք գերազանցել եք ձեր լիազորությունները»,- ասաց Ռուստամյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել