«Ժամանակը շատ բան իր տեղը կդնի՝ ով էր ճիշտ, ով՝ սխալ»․ Ավինյանը՝ ԱՆԻՖ-ի վերաբերյալ Վահան Քերոբյանի հայտարարությունների մասին
15:53 - 24 հուլիսի, 2024

«Ժամանակը շատ բան իր տեղը կդնի՝ ով էր ճիշտ, ով՝ սխալ»․ Ավինյանը՝ ԱՆԻՖ-ի վերաբերյալ Վահան Քերոբյանի հայտարարությունների մասին

Ինձ մոտ այնպիսի զգացողություն է առաջանում միշտ՝ երբ տարբեր պաշտոնյաներ մի ժամանակ պաշտոնի լինելուց հետո ինչ-որ ԻՔՍ պատճառով պաշտոնից զրկվելուց հետո ստացվում ա՝ իրանք արդարության առաջամարտիկներն էին, միշտ պայքարում էին արդարության համար, իսկ մնացածը վատն էին, հակառակ տրամաբանությամբ գործողություններ էին իրականացնում։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում (ԱՆԻՖ) ենթադրյալ չարաշահումներին վերաբերող հարցին, որի մասին հայտարարել էր էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։ 

Ավինյանի խոսքով ինքը եղել է ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահը, դրա համար վարձատրություն չի ստացել։ 

«ԱՆԻՖ-ը 2018թ․-ին տարածաշրջանում միակ կազմակերպությունն էր, որ «Մազդառ» ընկերությանն էր բերել, եւ առաջինը ՀՀ-ն էր նախաձեռնել 200 Մ/վտ արեւային կայանների կառուցման աշխատանքները, որից հետո մեր հարեւան երկրները, դա ընդօրինակելով, նույն ընկերության հետ նմանատիպ ծրագրեր իրականացրին։ 

Ժամանակը շատ բան իր տեղը կդնի, ով էր ճիշտ, ով սխալ, չարաշահում եղավ, չեղավ։ Նմանատիպ ծրագրերի արժեքը չգնահատելը, չհասկանալը եւ մտնել մոտավորապես տենց շատ կենցաղային դաշտ եւ նմանատիպ քննարկումներ ծավալել՝ առանց խորապես հասկանալու էդ ծրագրերի հեռանկարները․․․ յուրաքանչոյւր նմանատիպ իրականացված ծրագիր տասնյակ նմանատիպ ծրագրեր է բերում իր հետեւից, եւ ԱՆԻՖ-ի խնդիրը հենց եղել է նմանատիպ ծրագրերի իրականացումը, կարծում եմ՝ իրենց պատասխանատվությունը ճիշտ են կատարել»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ Քերոբյանը հայտարարել է, որ ԱՆԻՖ-ի հաշծվետվությունները նախարարություն են ներկայացվել միայն Ավինյանի՝ հիմնադրամի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո, Տիգրան Ավինյանը արձագանքեց․ «Սուտ է էն պնդումը, որ ինձնից ինչ-որ հաշվետվություն են պահանջել, ես չեմ տվել, եւ միայն իմ գնալուց հետո է տրվել հաշվետվությունը․ իրականությանը ուղղակի չի համապատասխանում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել