Երեկոյան հոթ դոգ #11 Օնլայն խաբեությունները, ֆիշինգի ոսկե դարը, ձեր հարազատի ձայնով փող խնդրող AI-ը

16:20 - 15 ապրիլի, 2024

Օնլայն խաբեություններն ու ֆիշինգի ոսկե դարը, սմիշինգն ու smm-շիկը, ՀայՓոստի Ձեր ծանրոցն ու մայրիկի ձայնով փող խնդրող հանցավորները, կեղծ համարներից զանգերին պատասխանելու դեպքում տունը կորցնելու վտանգն ու ուրիշի գրպանին հպվելով վճարում կատարելը, քարտի «վայֆայը», ողջույն գրողներին գումար փոխանցելն ու խաբեության դեպքերը Քննչական կոմիտեում, կիբեռհանցագործությունների դեպքերի ավելացումը, հանցավորների համար անսահման տարածությունն ու նիգերիացուն գումար փոխանցած հայը, թաքցնելու և կորցնելու բան չունեցող մարդիկ ու կորցրածը հետ ստանալու հույսը, WhatsApp-ով առաջարկվող լայքել-քոմենթելու աշխատանքն ու խաբված երիտասարդները, ամսական 360 տոկոս եկմտաբերությամբ ներդրումն ու ֆինանսական գրագիտությունը, երեխաներին հսկելու համար տեղադրված տեսախցիկներն ու դրանց ձայնագրությունների՝ համացանցում հայտնվելու վտանգները։

Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, մեդիա մասնագետ Ալեքսանդր Մարտիրոսյանն ու քննիչ Մանուկ Կարապետյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել