Մեր ընդհանուր նպատակը կայուն խաղաղությունն է Հարավային Կովկասում․ Բորել |news.am|
15:18 - 26 մայիսի, 2024

Մեր ընդհանուր նպատակը կայուն խաղաղությունն է Հարավային Կովկասում․ Բորել |news.am|

news.am: Եվրոպական միության գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը և Հայաստանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց են ունեցել, որում քննարկվել է, մասնավորապես, ԵՄ-ի և Հայաստանի միջև գործընկերությունը։ Բորելն այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում:

ԵՄ բարձր ներկայացուցիչը հայտնել է, որ արդյունավետ զրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, զրուցել են «ինտենսիվ երկկողմ օրակարգի, Հայաստանի կայունությանն աջակցելու և ԵՄ-Հայաստան Գործընկերության նոր օրակարգի մասին»։

«Ինչ վերաբերում է տարածաշրջանային խնդիրներին, ես վերահաստատեցի իմ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մեր ընդհանուր նպատակը Հարավային Կովկասում կայուն խաղաղությունն է»,- նշել է Բորելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել