Անկեղծորեն ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին հանրապետությանը վրա հասած տարերային աղետի կապակցությամբ, տուժածներին արագ ապաքինում ենք ցանկանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի մի շարք բնակավայրերում գետերի վարարումների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակին։
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուս-հայկական Մարդասիրական արձագանքման կենտրոնը Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությանը փոխանցել է որոնողափրկարարական և վթարավերականգնման աշխատանքներում օգտագործվող շարժիչ պոմպեր։ Լոռու և Տավուշի մարզերում աշխատանքներում ներգրավվել է 50 միավոր տեխնիկա։
«Անհրաժեշտության դեպքում Կենտրոնը պատրաստ է ներգրավել լրացուցիչ ուժեր և ռեսուրսներ, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերել տուժած բնակչությանը»,- նշել է նա։
Զախարովան նաև նշել է, որ Երևանում ՌԴ դեսպանությունը և Գյումրիում գլխավոր հյուպատոսությունը կապ են պահպանում ՀՀ ԱԳՆ, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերի հետ՝ տուժածների շրջանում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին լրացուցիչ օգնություն ցուցաբերելու և նույնականացնելու վերաբերյալ համար։
comment.count (0)