ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական սեգմենտին
15:00 - 15 հուլիսի, 2024

ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական սեգմենտին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 15-16-ն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական սեգմենտին։

ՀՀ կառավարության անունից նախարար Միրզոյանը կներկայացնի Կայուն զարգացման օրակարգի և նպատակների ու թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող իր երրորդ կամավոր ազգային զեկույցը։

Այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ և հարակից միջոցառումներ։

Նախորդ երկու ազգային զեկույցները ներկայացվել են համապատասխանաբար 2018 թ. և 2020 թ.։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել