Բաքուն հակադարձում է Փաշինյանին
 |azatutyun.am|
20:08 - 31 օգոստոսի, 2024

Բաքուն հակադարձում է Փաշինյանին |azatutyun.am|

azatutyun.am: «Հայաստանի վարչապետի՝ հարաբերությունների կարգավորմանը հակասող հայտարարությունները ափսոսանք են առաջացնում», - քիչ առաջ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն։

Նրա խոսքով՝ «մեղադրանքները, թե Ադրբեջանի սահմանադրական ակտում տարածքային պահանջներ կան Հայաստանից, կատարելապես կեղծ են։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելու, դրանց միջև հավասարության նշան դնելու փորձերն անընդունելի են», - հայտարարել է ադրբեջանական ԱԳՆ խոսնակը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլ է ունեցել, որի ժամանակ նաև հայտարարել՝ ի տարբերություն ՀՀ Սահմանադրության՝ Ադրբեջանի սահմանադրությունն է պարունակում տարածքային պահանջներ ՀՀ նկատմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել