azatutyun.am: Երևանը Բաքվին փոխանցել է խաղաղության պայմանագրի տասներորդ խմբագրությունը, ինչը մեծ հաշվով ներառում է ամբողջապես համաձայնեցված տեքստը, այսօր Լյուքսեմբուրգի պաշտոնակցի հետ ասուլիսի ժամանակ ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանը Ադրբեջանին փոխանցել է խաղաղության պայմանագրի նախագծի տասներորդ խմբագրությունը, նաև գաղտնիք չէ արդեն, որ այս խմբագրությունը մեծ հաշվով ներառում է ամբողջապես համաձայնեցված տեքստը։ Սրանք ամբողջապես համաձայնեցված հոդվածներ են կամ մի քանի հոդվածի համաձայնեցված մասեր, և ըստ էության սպասում ենք Ադրբեջանի արձագանքին», - նշեց Միրզոյանը։
Նա հավելեց՝ Երևանը հավատացած է, որ իրական հնարավորություն կա սեղմ ժամկետներում ստորագրել խաղաղության պայմանագիրը։
Այս ամսվա սկզբին հայտնի դարձավ, որ Հայաստանն ադրբեջանական կողմին է փոխանցել պայմանագրի 10-րդ փաթեթը։ Ապա վարչապետը տեղեկացրեց, որ կողմերն ամբողջովին համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի 17 հոդվածից 13-ը։
Բաքվից արձագանքել էին, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից մի քանի կարևոր կետեր է դուրս թողել։
comment.count (0)