9-ամյա աղջկան հուզական ծանր վիճակում տեղափոխել են երեխաների աջակցման կենտրոն. պատկան մարմնից դեռ արձագանք չկա

19:30 - 31 հուլիսի, 2024

Այսօր Գյումրի համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմինը անչափահաս մի աղջկա նրա կամքին հակառակ տեղափոխել է Երեւան՝ երեխաների աջակցության կենտրոն։ «Ինֆոքոմ»-ին են դիմել աղջկա հոր փաստաբանները՝ տեղեկացնելով, որ երեխայի տեղափոխությունը եղել է բռնի ուժով, առանց նրա կարծիքը հաշվի առնելու եւ նրան հոգեհուզական վատ վիճակի հասցնելով։ Փաստաբան Արմինե Ավագյանը մեզ հայտնեց, որ այս տարվա մայիսի 8-ին Գյումրի համայնքի ղեկավարը որոշում է կայացրել երեխային հորից վերցնելու եւ աջակցության կենտրոն տեղափոխելու վերաբերյալ․ թե ինչ հիմքով, մեզ դեռ հայտնի չէ։ Ավագյանի խոսքով՝ պատճառաբանությունն այն է, որ երեխան գտնվում է կյանքի դժվարին իրավիճակում, ինչը իրենք անհիմն են որակում։ Մենք կապ հաստատեցինք Գյումրու համայնքի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանի հետ՝ որոշման հիմքերին ծանոթանալու եւ տեղափոխման ընթացքի վերաբերյալ պարզաբանում ստանալու։ Վերջինս ասաց, որ ինքն իրավասու չէ խոսել մեկ այլ մարմնին առնչվող թեմայով, խոստացավ կապ հաստատել հանձնաժողովի նախագահի հետ՝ պարզաբանում ստանալու նպատակով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել