Ցավում եմ, որ Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել. ես շատ դրական եմ վերաբերվում իրեն. Ալեն Սիմոնյան
 |news.am|
16:28 - 01 հոկտեմբերի, 2024

Ցավում եմ, որ Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել. ես շատ դրական եմ վերաբերվում իրեն. Ալեն Սիմոնյան |news.am|

news.am: Ցավում եմ, որ Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել. ես շատ դրական եմ վերաբերվում իրեն, բայց այնուամենայնիվ, խմբակցությունը քաղաքական կարևորագույն մարմին է, խմբակցության կարծիքը նույնպես կարևոր է։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ես անձնապես իր հետ շատ դրական հարաբերություններ ունեմ: Կարծում եմ՝ այն աշխատանքը, որը արվել է, կարծում եմ՝ դրական է եղել, բայց կային բաներ, որոնք ինձ համար էլ անհասկանալի էր։ Օրինակ՝ վերջին նշանակումը, ես չէի կարողանալու եւ չեմ կարողանալու քաղաքացիներին նմանատիպ քայլը բացատրել»։

Հարցին, թե փոխնախարար Սիլվարդ Գրիգորյանի հրաժարականից հետո Մինասյանը «չներվե՞ց», Սիմոնյանը նկատեց․ «Ներել-չներելու մասին չէ խոսքը։ Դա իր որոշումն է, ես հարգանքով եմ վերաբերվում իր այդ որոշմանը։ Պետք է ասել, որ պառլամենտարիզմը կարևորագույն ինստիտուտ է, ու բոլորը պետք է հաշվի նստեն դրա հետ»։

Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտնել է, որ պաշտոնից ազատման դիմում է գրել:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել