«Զանգեզուրի միջանցքի» թեման, հավանաբար, շոշափվել է Պուտինի՝ Փաշինյանի և Ալիևի հետ ունեցած առանձին հանդիպումներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինն առանձին-առանձին խոսեց նրանցից յուրաքանչյուրի հետ, երևի թե կես ժամ, ուստի, հավանաբար, կարծիքների փոխանակում եղել է, շոշափվել է նաև Զանգեզուրի միջանցքի թեման»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Մոսկվայում էին՝ մասնկացելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ առանձին հանդիպումներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
comment.count (0)