Ստամբուլում մեկնարկել է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպումը
12:56 - 18 հոկտեմբերի, 2024

Ստամբուլում մեկնարկել է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպումը

Ստամբուլում մեկնարկել է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Մասնակցում են ՀՀ, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։

Երեկ հաղորդվել էր, որ այսօր Ստամբուլում Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության «3+3»( «3+2») հարթակի (Հայաստան, Ադրբեջան, ՌԴ, Իրան Թուրքիա) կայանալիք նիստի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի մասնակից երկրների ԱԳ նախարարների հետ:

Բացի այդ, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը երկկողմ բանակցություններ կվարի իր գործընկերների հետ: Նիստի վերջում մասնակիցները համատեղ հայտարարություն կընդունեն: Դրանում շեշտը կդրվի այն բանի վրա, որ տարածաշրջանային երկրները լուծեն իրենց հարցերը երկխոսության միջոցով, ընդգծեն տարածաշրջանում քաղաքական վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված սկզբունքների՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության, սահմանների անձեռնմխելիության, ներքին գործերին չմիջամտելու, ուժի կիրառման սպառնալիքի արգելքի և մարդու իրավունքների հարգման հիման վրա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել