1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ՝ 18 հոկտեմբերին, կոչ է արել Արևմուտքին պահպանել իր աջակցությունն Ուկրաինային, քանի որ Կիևին սպասում է խստաշունչ ձմեռ, իսկ ԱՄՆ նախագահի ընտրությունը մտահոգություններ է առաջացնում Վաշինգտոնի վճռականության հարցում:
Բայդենը Բեռլին կատարած մեկօրյա այցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ փակ բանակցություններ է վարել՝ քննարկելու հարցեր, սկսած Ուկրաինայից մինչև Մերձավոր Արևելքում ընդլայնվող հակամարտությունը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կեսօրին միացել են Բայդենին և Շոլցին՝ «քառյակի հանդիպմանը», որը հիմնականում կենտրոնացած է եղել այն հարցի ուղղությամբ, թե ինչպես դադարեցնել մարտերն Ուկրաինայում, քանի դեռ ռուսական ուժերը առաջ են շարժվում:
comment.count (0)