tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ, հայտնում է eadaily.com կայքը։
«Քանի դեռ Վրաստանը չի փոխել իր ներկայիս կուրսը և ջանքեր չի ցուցաբերել շոշափելի բարեփոխումների առումով, մասնավորապես՝ հետ կանչելով եվրոպական արժեքներին և սկզբունքների հակասող օրենքները, մենք չենք կարողանա աջակցել ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկին»,- ասել են եվրոպացի առաջնորդները:
ԱՄՆ-ն և ԵՄ-ն դժգոհ են այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» և ԼԳԲՏ քարոզչության արգելքի մասին «Վրացական երազանք»-ի ընդունած օրենքներից:
comment.count (0)