armenpress.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29 կլիմայի գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Շոլցը, ով պետք է ներկա գտնվեր գագաթնաժողովի առաջնորդների հանդիպմանը, չեղարկել է իր մասնակցությունը՝ Գերմանիայում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նույնպես չի մասնակցի, քանի որ կենտրոնացած է իր երկրորդ ժամկետին անցնելու վրա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես բաց կթողնի գագաթնաժողովը՝ ըստ ելույթների ցուցակի։
Այս բացակայությունները կարող են ազդեցություն ունենալ գագաթնաժողովի բանակցությունների վրա, որտեղ Եվրոպան ավանդաբար կարևոր դեր է խաղում կլիմայի փոփոխության դեմ պայքարում։
comment.count (0)