ՌԴ-ն թիրախավորել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներ՝ արձակելով 120 հրթիռ և 90 ԱԹՍ. Զելենսկի
 |tert.am|
14:17 - 17 նոյեմբերի, 2024

ՌԴ-ն թիրախավորել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներ՝ արձակելով 120 հրթիռ և 90 ԱԹՍ. Զելենսկի |tert.am|

tert.am: ՌԴ-ն Ուկրաինայի բոլոր մարզերին զանգվածային համակցված հարված է հասցրել՝ գիշերն ու առավոտյան արձակելով տարբեր տեսակի անօդաչու սարքեր, մասնավորապես՝ «Շահեդ»-ներ, թևավոր, բալիստիկ և աերոբալիստիկ հրթիռներ՝ «Ցիրկոն»-ներ, «Իսկանդեր»-ներ, «Կինժալ»-ներ։ Ընդհանուր առմամբ, օգտագործվել է մոտ 120 հրթիռ և 90 անօդաչու թռչող սարք, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նրա խոսքով՝ ուկրաինական ՀՕՊ ուժերը ոչնչացրել են ավելի քան 140 օդային թիրախ։

«Հակառակորդի թիրախը մեր էներգետիկ ենթակառուցվածքներն էին ամբողջ Ուկրաինայի տարածքում։ Ցավոք, հարվածներից և ընկնող բեկորներից վնաս կա: Նիկոլաևում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս վեցը վիրավորվել, այդ թվում՝ երկու երեխա։ Ցավակցում եմ հանգուցյալների հարազատներին ու մտերիմներին։ Այս պահի դրությամբ տարածքները հոսանքազրկված են, բոլոր անհրաժեշտ ուժերը ներգրավված են հետևանքների վերացման համար», - թելեգրամյան ալիքում գրել է Զելենսկին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել