Ուկրաինայի բանակը բավարար ուժ չունի գրավյալ տարածքները վերադարձնելու համար, դիվանագիտական լուծում է անհրաժեշտ. Զելենսկի
 |factor.am|
16:51 - 02 դեկտեմբերի, 2024

Ուկրաինայի բանակը բավարար ուժ չունի գրավյալ տարածքները վերադարձնելու համար, դիվանագիտական լուծում է անհրաժեշտ. Զելենսկի |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը բավարար ռեսուրս չունեն օկուպացված տարածքներն ազատագրելու համար։ Այս մասին նա ասել է Kyodo News-ին տված հարցազրույցում։ Զելենսկին հնարավոր է համարել հակամարտության դիվանագիտական լուծման հնարավորությունը, բայց միայն Ռուսաստանի կողմից չհարձակվելու երաշխիքով։

«Մենք բավականաչափ ուժ չունենք Ղրիմը վերադարձնելու համար։ Մեր բանակն այս պահին բավարար ուժ չունի։ Այո՛, պետք է դիվանագիտական լուծում գտնել, բայց միայն այն բանից հետո, երբ կհասկանանք, որ այնքան ուժեղ ենք, որ նրանք չեն սկսի նոր ագրեսիա, ապա կարելի կլինի մտածել այլ դիվանագիտական քայլերի մասին»,- ասել է Զելենսկին ճապոնացի լրագրողներին տված հարցազրույցում։ Զելենսկին, որը շարունակում է ՆԱՏՕ-ին անդամակցությունն անփոխարինելի համարել Ուկրաինայի անվտանգության և բարգավաճման համար, ընդգծել է, որ պատերազմը թևակոխել է «բարդ ժամանակաշրջան»։

Ուկրաինայի նախագահը նաև երախտագիտություն է հայտնել Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և բազմաթիվ եվրոպական ու այլ երկրների, որոնք օգնություն են ցուցաբերել Ուկրաինային և պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։ Բայց նա ընդգծել է, որ ավելի շատ օգնություն է անհրաժեշտ Ուկրաինայի հզորացման համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել