Իրանի նախագահը հայտարարել է Պուտինի հետ մոտալուտ հանդիպման մասին՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ
 |shantnews.am|
11:45 - 03 դեկտեմբերի, 2024

Իրանի նախագահը հայտարարել է Պուտինի հետ մոտալուտ հանդիպման մասին՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ |shantnews.am|

shantnews.am: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել է, որ շուտով կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, կողմերը կքննարկեն սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիները։

«Մոտ ժամանակներս ես հանդիպում կունենամ Ռուսաստանի նախագահի հետ՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ»,- Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում Իսլամական Հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։

Իրանի նախագահը հավելել է, որ Մոսկվան և Թեհրանը կանեն ամեն ինչ Սիրիայում իրավիճակի կայունացման համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել