Ռուսաստանը Հայաստանի սուվերեն իրավունքն է համարում ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու որոշումը |armenpress.am|
14:46 - 12 փետրվարի, 2025

Ռուսաստանը Հայաստանի սուվերեն իրավունքն է համարում ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու որոշումը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին հավանություն տալու փաստը։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Պեսկովն ասել է, որ դա Հայաստանի սուվերեն իրավունքն է։ 

«Դա Հայաստանի սուվերեն իրավունքն է։ Իհարկե, հարկավոր է, որպեսզի իրենք հայերը և մնացած բոլորը հասկանան, թե դա որքանով է փոխադարձ ցանկություն, ինչպես են դրան վերաբերվում եվրոպացիները։ Ինչպես երևում է, Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնք կարծում են, որ դեպի ԵՄ կողմնորոշումը հավելյալ դիվիդենտներ կտա երկրի և ժողովրդի շահերի առումով՝ հստակություն չունենալով, թե արդյոք Եվրամիությունը հետաքրքրված է դրանով»,- ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Հայաստանը շարունակում է դիվիդենտներ ստանալ ԵԱՏՄ-ին անդամակցությունից, և այդ դիվիդենտներն ակնհայտ են։ 

Հայաստանի խորհրդարանը փետրվարի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը։ Օրինագծին կողմ է քվեարկել 63 պատգամավոր, դեմ՝ 7-ը։ Կողմ են քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է քվեարկել, իսկ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել