ՌԴ-ն ԱՄՆ-ին իր գլխավոր գործընկերն է համարում Ուկրաինայի հարցով բանակցություններում. Պեսկով
 |azatutyun.am|
20:03 - 13 փետրվարի, 2025

ՌԴ-ն ԱՄՆ-ին իր գլխավոր գործընկերն է համարում Ուկրաինայի հարցով բանակցություններում. Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանն ԱՄՆ-ին իր գլխավոր գործընկերն է համարում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով բանակցություններում, ասել է Կրեմլի խոսնակը։

Հարցին, թե ինչպես է Կրեմլը տեսնում Ուկրաինայի դերը բանակցություններում, Դմիտրի Պեսկովն ասել է, որ «բանակցություններում Ուկրաինան անշուշտ կլինի»։

«Այսպես թե այնպես, իհարկե, Ուկրաինան կմասնակցի բանակցություններին։ Իհարկե, կլինեն նաև ռուս-ամերիկյան երկկողմ քննարկումներ», - նշել է նա:

Նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հայտարարել է, որ Ուկրաինան չի ընդունի իր ճակատագրի վերաբերյալ երկկողմ համաձայնություններ, որոնք ձեռք կբերվեն Մոսկվայի և Վաշինգտոնի միջև Կիևի բացակայության պայմաններում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել