Քանի որ իրադարձությունները իրավական են, գնահատականների շռայլություն չի եղել։ Ինչ վերաբերում է անհամաչափ ուժ կիրառելուն՝ ես տեսել եմ, որ մի քանի պատգամավորով փողոց են փակում և ոստիականները համոզելով, խնդրելով նաև գրկելով փորձել են բացել փողոցը։ Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխոսնակ Ալեն Սիմանյանը։ Վերջինս իր խոսքում նշեց, որ անհամաչափ ուժ կիրառվում էր նախկինում, երբ ջրցան մեքենաներով, մահակներով ծեծում էին իրենց, իսկ «Բարգավաճ Հայաստան » կուսակցության պատգամավորները լռում էին այդ ժամանակ և դա տևել է տասնամյակներ։
«Դա էր անհամաչափ ուժը ՝ էլեկտրիկ Երևանի ժամանակ, հեղափոխության ժամանակ, երբ ես և իմ գործընկերները վիրավորվեցինք և ընկանք հիվանդանոց։ Երեկ ուղղակի ոստիկանները փողոց էին փորձում բացել, ես չգիտեմ, թե այլ կերպ ինչպես կարող էին բացել փողոցը։ էլ չեմ ասում, որ այդ մեծ բիլակներով թիկնապահներին, մարդկանց, որոնք նույնիսկ մի քանի ոստիկանով չէին կարողանում բերման ենթարկել»,- ասաց Սիմոնյանը։
Պատգամավորը նշեց, որ ինքը չի տեսել, թե որևէ մեկին գետնին փռելով տանել չի տեսել։ Սիմոնյանի խոսքով այդ նույն պատգամավորները լռել են այն ժամանակ, երբ քաղաքացուն դատել են տոնածառի համար, երբ Հայաստանում քաղբանտարկյալներ են եղել։
«Հայաստանի Հանրապետության իշխանությունը որևէ մեկին ձերբակալելու քաղաքական որոշում կայացնել չի կարող, ինչպես չի կարող կայացնել որոշում, օրինակ՝ կազմակերպություններից մեկի կողմից պետական բյուջեից 30 միլիարդ դրամ պահել։ Չի կարող որոշում կայացնել ընտրությունների ընթացքում գումար բաժանել, սրանք այն տեղեկություններն են, որոնք պտտվում են համացանցում և կան։ Ես կարծում եմ, որ Նաիրա Զոհրաբյանը պետք է ավելի զուսպ լինի, որովհետև գործընթացի ընթացքում կարող են շատ տարբեր ինֆորմացիաներ դուրս գան նաև տիկին Զոհրաբյանին վերաբերվող։ Եվ թե՛ տիկին Զոհրաբյանը, թե՛ մեր մյուս գործընկերները պետք է զուսպ լինեն իրենց գնահատականներում։ Ստացում է այնպես , որ գնահատական է հնչում, մեկ էլ պարզվում է, որ իրականում այլ բան է տեղի ունեցել և մեր գործընկերները հայտնվում են մեղմ ասած ծիածղելի իրավիճակում»,-ասաց Սիմոնյանը։
Սիմոնյանը ի պատասխան լրագրողների դիտարկամը, թե ինչո՞ւ հենց այս փուլում տեղի ունեցան այս իրադարձությունները, երբ Ծառուկյանը հայտարարություն էր արել կառավարող ուժի վերաբերյալ։ Սիմոնյանը հակադարձեց՝ ինչո՞ւ Ծառուկյանը այդ հայտարարությունը արեց կորոնավիրուսի այս իրավիճակում։ Սիմոնյանը նշեց, որ դրա պատասխանն ակնհայտ է, որ թե՛ Ծառուկյանը, թե՛ մնացած գործընկերները, որոնց հետ կապած քրեական գործեր կան, իրենք բոլորը կարծում են, որ քաղաքական գործունեությամբ կարող են պատսպարվել քրեական գործերից։
«Պարոն Ծառուկյանի նկատմամբ քրեական գործերը հարուցվել են մինչև Կառավարության փոփոխության հետ կապված նրա հայտարարությունները:
Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, թե պայքարելու է մինչև վերջ, տեղին չէ, քանի որ գործընթացը քաղաքական ենթատեքստ չունի: Իհարկե, հետ չի կանգնելու, որովհետև հետ կանգնելու տեղ չկա։ Ժամանակագրությունը չի կարելի կեղծել, դրանք թվեր են, որոնք ակնհայտ են։ Նույն այն փաստաթուղթը, որը երեկ շրջանառվում էր, իմ ունեցած տվյալներով գտնվել է շատ ավելի վաղ և այլ գործի շրջանակներում։
Քրեական գործը թող շարունակվի, եթե քաղաքական առումով գտնում է, որ պետք է պայքարի, թող պայքարի, իր խնդիրն է»:
Ծառուկյանին հարցաքննության, տան խուզարկության մասին Սիմոնյանն ասաց, որ ոչ մի քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել, քանի որ որևէ քաղաքական որոշում չի կայացվել այդ առումով: Սիմոնյանը նշեց, որ այդ մասին իմացել են Արման Աբովյանի տեսանյութից։
«Խորհրդի նիստ չենք արել, վիրավորական արտահայտություններ չենք արել, հիստերիկություն չենք արել, ինչպես անում էին պարոն Ծառուկյանի նախկին և ապագա գործընկերները: Կա իրավական գործընթաց, որը շարունակվում է և շարունակվելու է»:
Անդրադառնալով այն հարցին, թե Ալեն Սիմոնյանը նախկինում արել է արտահայտություն, թե բարձր է գնահատում Գագիկ Ծառուկյանի գործելաոճը, վերջինս նշեց, որ դա համակրանք համարել չի կարելի, քանի որ հայտարարությունը եղել է 2012 թվականին, երբ նա ասել է՝ Սերժ Սարգսյանի հետ կարող է մի ուժ պայքարել, որը Գագիկ Ծառուկյանն է:
«Ես հիմա դա կրկնում եմ, եթե Գագիկ Ծառուկյանը 2012 թվականին որոշեր, որ ինքը կարող է Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալ, ապա նա իր համակարգով կարող էր անել»:
Ըստ նրա՝ եթե իրավական համակարգն ունի կոնկրետ հաշվետվություն 2017 թվականի ընտրություններին ընտրակաշառք բաժանելու մասով, չէին կարող ասել՝ Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ է, թուղթը պատռենք, հետ գցենք:
Պատգամավորը նշեց, որ նույն այգում հանդիպել են նաև Ծառուկյանը և Վանեցյանը, և վերջինս էլ չի հերքել այդ տեղեկությունը։ Սիմոնյանը նշեց, որ կառավարող ուժը վաղուց է իմացել նրանց հանդիպումների մասին և Ծառուկյանի կողմից արված հայտարարությունը չի կարող լինել այս ամենի պատճառը։
«Իրավական գործընթացները ունեն հստակ ժամկետներ։ Քաղաքական երանգներ տալը փորձ է սակարկումներ անելու, ինչը արվեց Սերժ Սարգսյանի օրոք: Վախենալու և անհանգստանալու ոչինչ չունենք, քանի որ ՀՀ քաղաքացիները մեզ պատվիրակել են օրենքն իրացնելու, իսկ մեր միակ գործընկերը ՀՀ քաղաքացին է», -եզրափակեց Սիմոնյանը:
comment.count (0)