Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը հետաձգվեց․ չէր ներկայացել Յուրի Խաչատուրովի պաշտպանը |armtimes.com|
14:13 - 23 հունիսի, 2020

Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը հետաձգվեց․ չէր ներկայացել Յուրի Խաչատուրովի պաշտպանը |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Գործով ոչ ոք այս պահին կալանքի տակ չէ․ հունիսի 18-ին Վերաքննիչ դատարանի որոշմամբ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։ Այսօր, սակայն, նա դատարանի շենք է մտել ոչ գլխավոր մուտքից․ բակում հավաքված լրագրողները այդպես էլ չհանդիպեցին նրան։

Նիստի մեկնարկին մեղադրող կողմը, միջնորդեց դատարանին պաշտպանների միջնորդություններ ներկայացնելով, դատական նիստերը ձգձգելը ճանաչել որպես իրավունքի չարաշահում, թույլ տալ անցնել դատաքննության, եւ հրապարակել մեղադրական եզրակացությունը։

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ հնարավոր չի համարում միջնորդության քննությունը այսօրվա դատական նիստին՝ հաշվի առնելով, որ բացակայում է ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել