Ես կարծում եմ պարոն Ծառուկյանին շատ բաներ սխալ են զեկուցում, իսկ ինքը իր ամառանոցում իրականությունից բավականին հեռու է։ Միգուցե իրեն երդումներով նամակներ գրող մարդկանց մոտ, կամ այն մարդկանց մոտ, ում ինքը կամ իր աշխատակիցները վախեցնում են աշխատանքից ազատելու վտանգով, միգուցե իրենց մոտ սով սկսի, բայց ՀՀ-ում սով չի եղել և չի լինելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում սոցիալ- տնտեսական իրավիճակը շատ վատ է, և սով է սպասվում։
«Շատ շուտով, այդ քաղաքական դիսկուրսը, որը կառուցված է միայն կորոնավիրուսի վրա, որը համարում եմ անընդունելի և շատ սխալ աշխատելաոճ, կարծում եմ շատ շուտով կավարտվի։ Խնդրում եմ ձեզ, 2-3 ամիս հետո այդ հարցը հիշենք և կտանք պարոն Ծառուկյանին հարցնենք՝ բա սով էր սկսվում, բա ո՞ւր է այդ խոստացված սովը»,- հավելեց Սիմոնյանը։
Խոսելով Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի կողմից երեկ արված հայտարարության մասին,որտեղ վերջինս անդրադարձել էր Էդմոն Մարուքյանին, Սիմոնյանն ասաց․
«Ես կարծում եմ, որ պարոն Մարուքյանը պետք է արձագանքի այլ ոչ թե ես։ Ես ընդհանարպես միտք չունեմ խառնվել այդ երկու անձանց բաց կամ փակ նամակագրոթյան մեջ։ Ես, համենայն դեպս նման առիթ չեմ տեսնում, իրենք թող պարզեն, ով է ում պռոյեկտը եղել, եղել է, թե չի եղել։ Ես կարդացի նաև, որ Մինասյանն էր պատրաստակամություն հայտնել, որ ինքը լիներ Էդմոն Մարուքյանի պրոյեկտը։ Ինձ համար զավեշտալի էր նաև , որ Միքայել Մինասյանը «Բարգավաճ Հայաստանին» որպես ընդդիմություն էր դիտում և որպես ընդդիմություն էր հռչակում, ձգվում դեպի «Բարգավաճ Հայաստան»։ Ես կարծում եմ, որ դա զավեշտ է և նման արտահայտություններ անելը ի ցույց է դնում այն իրավիճակը, որի մեջ նա գտնվում է»։
Լրագրողների այն դիտարկմանը, որ Մինասյանը հայտարարել է, թե Հայաստանում միակ ընդդիմադիր ուժը ԲՀԿ-ն է, Սիմոնյանը ընդգծեց․
«Այդ պարատագայում ես կաառաջարկեմ Միքայել Մինասյանին հաջորդ ընտրություններին այդ ընդդիմության՝ «Բարգավաճ Հայաստանի» ցուցակով մասնակցի ընտրություններին։ Վստահ եմ, որ հաջողություն չի ունենա»։
Լրագրողի այն հիշեցմանը, որ վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանը, Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ներկայացուցիչը հանդիպել են, իսկ մյուս կողմից ազատության մեջ է արդեն Ռոբերտ Քոչարյանը։ Հարցին, թե լայն կոնսոլիդացիա կարող է լինել այս անձնաց միջև և կարո՞ղ է առաջանալ իշխանափոխության վտանգ։ ԱԺ փոխխոսնակը պատասխանեց, որ իրեն քաղաքական դիակների կոնսոլիդացիան չի հետաքրքրում։
« Ձեր նշած բոլոր ուժերը քաղաքական դիակներ են այսօր։ Միակ մտահոգությունս այն է, որը կարծում եմ ավելի շատ բարոյական մտահոգություն է, իսկ իրենց մոտ ռեալ մտահոգություն պետք է լինի ՝ դա ժողովրդի զայրույթն է։ Ժողովրդի զայրույթն է, որը չի կարող հանդուրժել, որ իրեն գժի տեղ դնեն կամ փորձեն կրկին խաբել։ Նույն մարդիկ դեմքերը փոխում են գալիս ասում են՝ մենք կոնսոլիդացել ենք, ի՞նչ ասենք՝ կոնսոլիադանում եք կոնսոլիադցեք։ Նաև մեկ այլ բան է անհանգստացնում, որ իրենք ընդդիմադիր դաշտը լցնում են իրենցով, լցնում են փողի հաշվին և չեն թողնում, որ նորմալ ընդդիմադիր ուժերը, որոնք անցյալի հետ կապ չեն ունեցել, կայանան։ Իրենք վնասում են ավելի շատ ընդդիմադիր դաշտին , թույլ չտալով այդ դաշտի կայացումը»,- եզրափակեց Սիմոնյանը։
comment.count (0)