Քիմ Քարդաշյանը «Թվիթթերի» իր միկոբլոգում մի քանի թվիթներով անդրադարձել է Արցախի սահանին ընթացող մարտական գործողություններին։
Նա հայտնել է, որ Արցախի հայերը հարձակման են ենթարկվել, և տեղեկությունները, թե դրանք բախումներ են, ոչ թե Ադրբեջանի հարձակում, չեն համապատասխանում իրականությանը։
«Մենք աղոթում ենք խիզախ տղամարդկանց և կանանց համար, որոոնք վտանգում են իրենց կյանքը ՝ պաշտպանելով Արցախը և Հայաստանը»,- ասել է նա։
Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ Ադրբեջանն արգելափակում է սոցիալական մեդիան՝ բացառությամբ պատերազմական քարոզչության հարթակների:
«Մենք կարիք ունենք, որ միջազգային դիտորդները հետաքննություն իրականացնեն և կոչ անեն ձեռնարկել միջազգային քաղաքական և դիվանագիտական քայլեր՝ սրացումները և ողբերգությունը կանխելու համար: Կո'չ արեք Բաքվին դադարեցնել ուժի կիրառումը, դադարեցրե՛ք Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնությունը, որն օգտագործվում է հայերի դեմ, և զգուշացրե՛ք Թուրքիային, որ զենք և մարտիկներ չուղարկի Բաքու»,- ասել է նա։
comment.count (0)