Ալիեւը ներողություն է պահանջում Մակրոնից |mediamax.am|
19:57 - 04 հոկտեմբերի, 2020

Ալիեւը ներողություն է պահանջում Մակրոնից |mediamax.am|

mediamax.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներողություն է պահանջում Ֆրանսիայից Էմանյուէլ Մակրոնի՝ Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններում սիրիացի զինյալների մասնակցության մասին հայտարարության համար:

«Մենք վարձկաններ չունենք, մենք ունենք 100 հազար մարտիկներից բաղկացած բանակ: Ես Ֆրանսիայից պահանջում եմ ներողություն խնդրել եւ ավելի պատասխանատու կեցվածք դրսեւորել», - հայտարարել է Ալիեւը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նշենք, վարձկանների առկայությունը հաստատել են նաեւ Ռուսաստանը եւ Իրանը, եւ անուղղակիորեն՝ ԱՄՆ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել