mediamax.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ողջունել է մարդասիրական զինադադարի համաձայնությունը, որը ձեռք է բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:
Նա նշել է, որ համաձայնությունը հնարավոր է դարձել վերջին օրերին Ֆրանսիայի ձեռնարկած միջնորդական ջանքերի շնորհիվ, որոնք համաձայնեցվել են Մինսկի խմբի համանախագահների հետ:
«Երկու կողմերը պետք է այս զինադադարը պահպանեն խստորեն եւ առանց նախապայմանների: Ֆրանսիան հետեւելու է մեծ ուշադրությամբ եւ շարունակելու է ներգրավված մնալ», - ասել է Մակրոնը: Նա նաեւ բանակցությունների արագ վերսկսման հույս է հայտնել:
Հայաստանը եւ Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:
comment.count (0)