Պայմաններ են ստեղծվել՝ ԼՂ ճգնաժամն արդարության հիմքով լուծելու համար․ Պուտին |factor.am|
16:19 - 17 նոյեմբերի, 2020

Պայմաններ են ստեղծվել՝ ԼՂ ճգնաժամն արդարության հիմքով լուծելու համար․ Պուտին |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ-ի իր գործընկերներին հայտնել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին՝ հայտարարելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվում են, և իրավիճակն այդ տարածաշրջանում կայունանում է, գրում է ՏԱՍՍ-ը։

Տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին ունեցած ելույթում Պուտինը հիշեցրել է, որ սեպտեմբերին «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սուր փուլ էր մտել»։

«Ռուսական կողմն ամենաակտիվ քայլերն է ձեռնարկել, որպեսզի օգնի դադարեցնել մեզ համար երկու բարեկամ երկրների միջև ռազմական գործողությունները և դրդել նրանց գտնել փոխզիջումային որոշումներ։ Մեր միջնորդության արդյունքում նոյեմբերի 9-ին ձեռք են բերվել կրակի լիակատար դադարեցման ու Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման մասին պայմանավորվածություններ»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ կարևոր է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում։ «Կարևոր է, որ հիշատակված պայմանավորվածությունները կատարվում են։ Ամբողջությամբ դադարեցված են ռազմական գործողությունները, իրավիճակը կայունացել է։ Այսպիսով, պայմաններ են ստեղծվել ճգնաժամի հարատև ու լիակատար ձևաչափով կարգավորման համար, ընդ որում՝ արդարության հիմքով՝ ինչպես ի շահ ադրբեջանի, այնպես էլ ի շահ հայ ժողովրդի»,- հայտարարել է ՌԴ նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել