«Իմ քայլի» որոշ պատգամավորներ պնդում են` իշխանությունները Բերձորի հարցով բանակցում են |hetq.am|
15:42 - 26 նոյեմբերի, 2020

«Իմ քայլի» որոշ պատգամավորներ պնդում են` իշխանությունները Բերձորի հարցով բանակցում են |hetq.am|

hetq.am: Քաղաքական մեծամասնության պատգամավորների զգալի մասը տեղյակ չէ, թե ինչ է սպավում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր համայնքին: Արդեն երկու օր է համացանցում տեղեկություններ են տարածվում, թե համայնքի բնակիչներին փաստի առջև են կանգնեցրել` ասելով, որ մինչև նոյեմբերի վերջ պետք է հեռանան իրենց տներից:

Բերձորով է անցնում Գորիս-Ստեփանակերտ մայրուղին: Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ մինչեւ դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին է անցնելու Լաչինի շրջանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծ մասն առհասարակ հրաժարվում է հարցազրույց տալ, մի մասն էլ, լսելով հարցը, ասում է` տեղեկություններ չունենք:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե ինչ է սպասվում Բերձոր համայնքի բնակիչներին, չխոսեց նաև Հայկ Կոնջորյանը:

Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, թե Քաշաթաղի վարչական շրջանը հայտարարություն է տարածել: Մեր դիտարկմանը, թե այդ հայտարարության մեջ որևէ հստակ տեղեկություն չկա, Հովհաննիսյանն ասաց, թե հիշում է Արցախի իշխանությունների և, մասնավորապես, Դավիթ Բաբայանի այն հայտարարությունը, թե Բերձորի բնակիչներն իրենց տները լքելու որևէ պարտադրանք չունեն: Հովհաննիսյանի խոսքով` ինքը լրացուցիչ տեղեկություններ չունի:

Եվրոպական ինտերգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, լսելով Բերձորի մասին հարցը, արձագանքեց` հենց հիմա դրանով է զբաղվում, սակայն հրաժարվեց այլ մանրամասներ հաղորդել:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը անորոշության մեջ հայտնված բերձորցիներին կոչ արեց դիմել Արցախի իշխանություններին:

«Ճիշտը` խնդրի լուծումը գտնել Արցախի իշխանության տիրույթում»,-ասաց նա` հավելելով, որ տեղեկությունների չի տիրապետում:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել