tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում, Ուկրաինայի հետ սահմանին ՌԴ-ի ռազմական ներկայության կուտակումից հրաժարվելու վերաբերյալ Մերկելի կոչերի ի պատասխան ասել է, որ Մոսկվան ազատ է ըստ հայեցողության իր զինված ուժերը երկրում տեղաշարժելու հարցում: Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մերկելը Պուտինի հետ զրույցում հորդորել է հրաժարվել Ռուսաստանի Դաշնության ռազմական ներկայության մեծացումից Ուկրաինայի հետ սահմանների մոտակայքում:
«Նախագահը անհրաժեշտ պարզաբանում է տվել: Դա նույնն է, ինչը մենք բազմիցս ասել ենք: Բայց առաջին հերթին, մենք լիովին ազատ ենք մեր հայեցողությամբ տեղաշարժել մեր զինված ուժերը և Ռուսաստանի տարածքում գտնվող ցանկացած ստորաբաժանում»,-ասել է Պեսկովը լրագրողներին ՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է պատասխանել Պուտինը Մերկելի համապատասխան կոչին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանից 170 կմ հեռավորության վրա, հայտնաբերվել է նոր ռազմական դաշտային ճամբար՝ համալրված ծանր սարքավորումներով ու տանկերով: Ճամբարը հայտնաբերել են Հակամարտությունների հետախուզական խմբի (Conflict Intelligence Team) ռուս հետաքննիչները:
comment.count (0)