tert.am: Սահմանային միջադեպերը տեղի են ունենում, որովհետև մենք ունենք Ադրբեջանի նման հակառակորդ և հարևան։ Այս մասին ԱԺ նիստի ընթացքում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։
«Հակառակ միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը, փաստացի, հրաժարվում է դուրս բերել իր զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից և ավելի է սրում իրադրությունը՝ խաթարելով տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը և ընդհանրապես չստեղծելով հիմք խաղաղության համար»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահի կողմից հնչող հայատյաց ելույթներին տեղուդադար չկա․ «Միևնույն ժամանակ, երեկ, փաստացի, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո առաջին անգամ մենք կրկին ունեցանք զոհ։ Ադրբեջանի այս գործելաոճն անթույլատրելի է»,-ասաց Հայրապետյանը։
comment.count (0)