Այսօր Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ։ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում այսօր «Հայաստան» խմբակցությունը 11-րդ անգամ էր առաջադրել նրա թեկնածությունը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կրկին դեմ քվեարկեց նրա թեկնածությանը: Ընդդիմադիրները և հենց Ղազինյանը ներկա չէին քվեարկությանը:
comment.count (0)