armenpress.am: Կառավարության մոտից ոստիկանությունն այս պահի դրությամբ բերման է ենթարկել 33 անձի՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով (վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդված)։
Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Ոստիկանությունից հայտնեցին նաև, որ 3 ժամվա ընթացքում վարչական արձանագրություն կկազմեն և բոլորը ազատ կարձակվեն։
Կառավարության շենքի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին անցկացնում Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետեր տեղադրելու դեմ:
comment.count (0)