1lurer.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ նիստի ընթացքում հայտնել է, որ հետպատերազմական շրջանում Արցախի կառավարությանն ու արցախահայության աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունն իրականացրել է 20-ից ավելի միջոցառում՝ մեղմելու սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց համար տրամադրվել է շուրջ 156 միլիարդ դրամ:
«Իրականացվող աջակցության միջոցառումների շրջանակում Արցախի տարածքում 2020 թվականի սեպտեմբերից կոմունալ ծախսերը ֆինանսավորելու համար 2020 և 2021 թվականների ընթացքում պետական բյուջեից նվիրաբերվել է 9.8 միլիարդ դրամ:
Արցախի պետական հատվածի աշխատողների վարձատրությունը ֆինանսավորելու, կենսաթոշակառուների և նպաստառուների կենսաթոշակներն ու նպաստները վճարելու, կապիտալ շինարարության և առողջապահական ծախսերը ֆինանսավորելու նպատակով ՀՀ 2020 և 2021 թվականների պետական բյուջեից Արցախի կառավարությանը տրամադրվել է շուրջ 44.7 միլիարդ դրամ բյուջետային վարկ»,- ասաց նախարարը:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ իրականացվում է նաև տեղահանված բնակչությանը բնակարանով ապահովելու ծրագիր:
«Ըստ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության տրամարդված տվյալների՝ Արցախից տեղահանվածների թիվը կազմել է ավելի 91 հազար մարդ, բայց հիմա պետք է նաև շեշտադրել, որ մեծամասնությունը՝ ավելի քան 80 տոկոս, վերադարձել է Արցախ, և ՀՀ-ում դեռ շարունակում է մնալ արցախահայություն, և նրանց վերաբերող խնդիրները շարունակում են մնալ ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում»,- նշեց Մկրտչյանը:
comment.count (0)