ԱՄՆ-ն Ուկրաինային 1 միլիարդ դոլարի վարկի երաշխիք է առաջարկել |factor.am|
17:49 - 15 փետրվարի, 2022

ԱՄՆ-ն Ուկրաինային 1 միլիարդ դոլարի վարկի երաշխիք է առաջարկել |factor.am|

factor.am: ԱՄՆ կառավարությունը Ուկրաինային առաջարկել է մինչև 1 միլիարդ դոլարի սուվերեն վարկի երաշխիք՝ աջակցելու նրա տնտեսական բարեփոխումների օրակարգին և շարունակելու համագործակցությունը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պետքարտուղարության կայքում։

«Այս առաջարկը, որը զուգորդվում է Ուկրաինայի, ԱՄՀ-ի, այլ միջազգային ֆինանսական հաստատությունների, G-7-ի և այլ երկկողմ դոնորների միջև ամուր գործընկերության հետ, կամրապնդի Ուկրաինայի կարողությունը՝ ապահովելու իր ժողովրդի տնտեսական կայունությունը, աճը և բարգավաճումը Ռուսաստանի ապակայունացման դեմ»,- ասել է Բլինքենը։

Նա հիշեցրել է, որ 2014-ից 2016 թվականներին Միացյալ Նահանգներն Ուկրաինային տրամադրել է երեք առանձին երաշխիք՝ յուրաքանչյուրը 1 միլիարդ դոլարի վարկի վերաբերյալ, ինչն օգնել է հաջողությամբ կայունացնել տնտեսությունը՝ ի դեմս ռուսական նախորդ ագրեսիայի, և իրականացնել տնտեսական բարեփոխումների ծրագիր, որն ամրապնդում է երկրի լայնածավալ համագործակցությունն ԱՄՀ-ի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել